Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի բրազիլացի հարձակվող Ռաֆինյա Դիասի ապագայի մասին։
Արդեն տևական ժամանակ է, ինչ շրջանառվող լուրերն աստղային ֆուտբոլիստին կապում են հնարավոր տրանսֆերի հետ, սակայն «կապտանռնագույնների» ճամբարում այդ տեղեկությունները հերքում են։
«Մենք չենք ցանկանում, որ Ռաֆինյան հեռանա։ Նա շարունակում է մնալ մեր առանցքային խաղացողներից մեկը։ Գորդոնի և Ադեյեմիի տրանսֆերները որևէ կերպ չեն վկայում Ռաֆինյայի հեռանալու մասին, այստեղ կապ չկա»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է ևս երկու մրցաշրջանի համար։ Ավարտված մրցաշրջանում բրազիլացին Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։


























































