Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ջոն Թերին կիսվել է ԱԱ-2026-ում ազգային թիմի մրցելույթների և Արգենտինայի դեմ սպասվող գերլարված հանդիպման վերաբերյալ իր սպասումներով:
Անգլիական ֆուտբոլի լեգենդը համոզված է, որ իր հայրենակիցները չպետք է վախենան աշխարհի գործող չեմպիոններից, քանի որ ներկայիս հավաքականը պատրաստ է արժանի և վստահ դիմադրություն ցույց տալ:
«Անկեղծ ասած՝ ես չեմ վախենում Արգենտինայից։ Ես չեմ նայում նրանց ու տագնապով մտածում, որ նրանք մեզանից ուժեղ են։ Իմ կարծիքով՝ դիրքային առումով, խաղացող առ խաղացող, մենք գերազանցում ենք Արգենտինային։ Զգացվում է, որ եկել է Անգլիայի ժամանակը»,- Թերիի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական փոդքասթը:
Նախկին ֆուտբոլիստն առանձնահատուկ ընդգծել է նաև կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի փայլուն խաղը՝ նրան համեմատելով լեգենդար ֆրանսիացի Զինեդին Զիդանի հետ։ Թերիի համոզմամբ՝ հենց Բելինգհեմն է այն ֆուտբոլիստը, որն ունակ է Աշխարհի առաջնությունում անգլիացիներին իր ետևից տանել դեպի բաղձալի տիտղոսը։
























































