«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը կարող է տեղափոխվել Իտալիա։
Ինչպես հաղորդում է Calciomercato-ն՝ 28-ամյա ֆուտբոլիստին ուզում է ձեռք բերել «Ռոման»։ Ռյուդիգերի տրանսֆերային արժեքը 35 մլն եվրո է։
Գերմանացու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022-ի ամառ։