«Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին խոստովանել է, որ պատրաստ է գլխավորել «Բարսելոնան», եթե համապատասխան առաջարկ ստանա: Ընդ որում, իսպանացուն չի կաշկանդում այն, որ իր անունն ասոցացվում է «Ռեալի» հետ.
«Աշխատանքը «Բարսելոնայո՞ւմ». իսկ ինչո՞ւ ոչ: Ես ցանկանում եմ մարզել, ցանկանում եմ ապացուցել, որ բացի ֆուտբոլիստի կարիերայից, ես ունեմ բոլոր անհրաժեշտ որակները, որպեսզի լինեմ հաջողակ մարզիչ»,- Գուտիի խոսքերն է փոխանցում AS-ը:
Գուտին ավելի վաղ աշխատել է Սեգունդայում հանդես եկող «Ալմերիա» ակումբում՝ որպես գլխավոր մարզիչ: Դրանից առաջ նա որպես մարզիչ աշխատել է «Ռեալի» համակարգում, ինչպես նաև եղել է թուրքական «Բեշիքթաշի» գլխավոր մարզչի օգնականը: