Գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը կարող է երկարաձգել «Չելսիի» հետ գործող պայմանագիրը, այդ մասին թվիթերում հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի, լոնդոնցիները շարունակում են 28-ամյա պաշտպանի հետ բանակցությունները: Նախկինում հաղորդվում էր, որ պաշտպանը ցանկանում է ստանալ տարեկան 10 մլն ֆունտ: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում Ռուդիգերը դարձել է 1 գոլի հեղինակ ու ստացել է 4 դեղին քարտ:
Գերմանացին «Չելսիում» է 2017 թ-ից: Մինչ այդ հանդես է եկել «Ռոմայի» ու «Շտուտգարտի» կազմում: 2014 թ-ից Գերմանիայի ազգային հավաքականի անդամ է: