Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է մադրիդյան ակումբի՝ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր տեղափոխության վերաբերյալ հարցին:
«Ամռանը ես արդեն ասել եմ, որ կուզենայի՝ նրա նման խաղացողը գա մեր թիմ, բայց եթե դա տեղի չունենա, մենք, միևնույնն է, կունենանք լավ թիմ:
Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում, ինձ համար դժվար է ասել, քանի որ որոշումները կայացնողը ես չեմ: Նրա խաղամակարդակը չի փոխվել, նա լավ խաղացող է, և մենք գիտենք, որ ակումբը ցանկանում էր ձեռք բերել նրան, բայց ի վերջո դա չստացվեց:
Ամեն ինչ կընթանա իր հունով, այդ թվում՝ առանց Մբապեի: Կարծում եմ, որ մենք լավ ենք խաղում, և ապագայում իմ կարծիքը չի փոխվի. լավագույն խաղացողները պետք է լինեն Մադրիդում, և Մբապեն հաստատ նրանցից մեկն է»,- մեջբերում է Կրոսին Goal-ը:
























































