Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին լուսանկար է հրապարակել աշխարհահռչակ երգիչ-երաժիշտ Էդ Շիրանի հետ։
«Ուրախ եմ ծանոթանալ, Էդ»,- մակագրել է լուսանկարը Մեսսին։
Երեկ ՉԼ խմբային փուլի շրջանակում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով` հօգուտ ֆրանսիական ակումբի: ՊՍԺ-ի կազմում իր առաջին գոլը խփեց Մեսսին: