«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր չէ մոտ ժամանակներս հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին: Այս մասին հայտնում է Marca-ն:
Կումանի համար առանցքային կլինեն «Բարսելոնայի» առաջիկա երկու խաղերը: «Լևանտեի» հետ Իսպանիայի առաջնության և «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի խաղերում թիմը պետք է անպայման հաղթի, որպեսզի Կումանը մնա ակումբում:
Նիդերլանդցու գործող պայմանագիրը կապտանռնագույնների հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: