«Բարսելոնան» գոհ չէ «Կադիսի» դեմ խաղի մրցավարությունից ու պատրաստվում է բողոքարկել Ֆրենկի դե Յոնգի հեռացումն ու Բուսկետսի ստացած դեղին քարտը: Հոլանդացին 61-րդ ու 65-րդ րոպեներին արժանացել է դեղին քարտի ու հեռացվել խաղադաշտից: Ավելացված ժամանակում հեռացվել է նաև Ռոնալդ Կումանը:
«Բարսելոնան» կբողոքարկի դե Յոնգի ստացած երկրորդ դեղին քարտը: Արձանագրության մեջ գրված է գնդակի համար պայքարում անխոհեմ հարված մրցակցին:
Ակումբը կբողոքարկի նաև 96-րդ րոպեին Բուսկետսի ստացած դեղին քարտը: Խաղադաշտում կար 2 գնդակ ու իսպանացին գնդակը հեռացրեց այն նույն ուղղությամբ, որտեղ խաղի «հիմնական» գնդակն էր:
Հիշեցնենք, որ խաղն ավարտվել է 0-0 հաշվով: