«Լիվերպուլի» դարպասապահ Լորիս Կարիուսը կարող է ձմռանը փոխել ակումբը, հայտնում է Bild-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, 28-ամյա գերմանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Բազելը»: Շվեյցարական ակումբը, որն ամռանն արդեն փորձեր ձեռնարկել էր Կարիուսի հետ պայմանագիր կնքելու, մտադիր չէ հրաժարվել այս մտքից: Հունվարին «Բազելը» նոր առաջարկ կանի «Լիվերպուլին»:
Հիշեցնենք՝ 2018/19 մրցաշրջանում Կարիուսը վարձակալությամբ խաղացել է «Բեշիքթաշում» , իսկ 2020/21 մրցաշրջանն անցկացրել է Բեռլինի «Յունիոնում», բայց միայն 4 հանդիպման է մասնակցել: Գերմանացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը: