«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը «Կադիսի» դեմ խաղից առաջ խոսել է թիմում տեղի ունեցող փոփոխությունների մասին և հեռացել է մամուլի ասուլիսից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին:
«Ակումբը ներկայումս գտնվում է տնտեսական և մարզական առումով ծանր իրավիճակում: Մենք պետք է կառուցենք նոր թիմ` առանց մեծ տնտեսական ծախսերի: Չպետք է սպասել մեծ հրաշքների Չեմպիոնների լիգայում:
Ակումբը գտնվում է վերակառուցման փուլում: Ժամանակ է պետք: Երիտասարդ խաղացողները կարող են աստղ դառնալ մի քանի տարի հետո, ինչպես դա տեղի ունեցավ Չավիի և Ինյեստայի հետ: «Բարսելոնայի» անձնակազմը և ֆուտբոլիստները հիացած են այն աջակցությամբ, որը նրանք ստացել են, հատկապես «Գրանադայի» դեմ հանդիպման ժամանակ», — ասել է նիդերլանդացի մասնագետը:
Այս խոսքերից հետո մարզիչը հեռացավ ասուլիսից: Ըստ Sport հրատարակության, մասնագետը կարող է պատժվել նման արարքի համար, քանի որ նա խախտել է արձանագրությունը: