Ֆրանսիական «Մարսելի» կիսապաշտպան Դիմիտրի Պայեն չի տեղափոխվի «Վեսթ Հեմ», հաղորդում է Goal.com-ը:
Անգլիական ակումբը հետ է կանգնել այդ մտքից՝ չնայած երկրպագուների հորդորներին:
Նշվում է, որ Պայեն դեմ չէր վերադառնալ լոնդոնյան ակումբ, բայց «Վեսթ Հեմին» չի գոհացրել ֆրանսիացու աշխատավարձի պահանջները:
Հիշեցնենք, որ Պայեն 2015-2017 թվականներին խաղացել է «Վեսթ Հեմի» կազմում:
Ֆրանսիայի այս առաջնությունում նա մասնակցել է 16 հանդիպման և դարձել է 6 գոլի հեղինակ: