Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալել էր «Լացիոյին»:
Ստեֆանո Պիոլիի թիմը առավելության հասավ 2-0 հաշվով: 45-րդ րոպեին հաշիվը բացեց Ռաֆայել Լեաոն: Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին տանտերերի 2-րդ գնդակը կարող էր խփել Ֆրանկ Կեսիեն, սակայն վրիպեց 11 մետրից: Երկրորդ կեսի 22-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչը վնասվածքից հետո վերադարձը նշանավորեց գոլով՝ 2-0:
Այս հաղթանակից հետո «Միլանը» 9 միավորով «Նապոլիի» հետ կիսում է առաջատարությունը, իսկ «Լացիոն» մնաց 6 միավորով:
























































