Ա Սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Նապոլիին» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
Հանդիպման հաշիվն արդեն 10-րդ րոպեին բացեցին թուրինցիները․ աչքի ընկավ Ալվարո Մորատան։ Տանտերերը հաշիվը կարողացան հավասարեցնել միայն երկրորդ կեսում․ 57-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Պոլիտանոն։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Կուլիբալին հաղթանակ պարգևեց «Նապոլիին»։
Նեապոլիտանական ակումբը գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ թուրինցիները 16-րդ տեղում են՝ վաստակած 1 միավորով։























































