«Ինտերի» ղեկավարոթյոնը Չեմպիոնների լիգայի խմբային փոլի Մադրիդի «Ռեալի» հետ տնային խաղի 35 հազար տոմսից 30 հազարը վաճառել է։ Այս մասին հայտնոմ է Football Italia-ն։
Սակայն ակումբն արդեն տեղի իշխանություններից թույլտվություն է ստացել մարզադաշտի լրացուցիչ սեկտորների համար: Հիմա իտալացիները տոմսեր են վաճառում նաև երրորդ մակարդակի համար, որը սովորաբար ամրագրվում է հյուր թիմի երկրպագուների համար:
Հիմա հյուր թիմի երկրպագուների համար ընդամենը 2 հազար տոմս կհատկացվի: Իտալիայում մարզադաշտերն առաջվա պես կարող են զբաղեցվել 50 %-ով: Երկրպագուները պետքա անպայման ունենան «կանաչ անցաթուղթ»,որը ցույց կտա կա՛մ պատվաստման առկայությունը, կա՛մ թեստի բացասական պատասխանը ՝ արված վերջին 48 ժանում,կա՛մ՝ կհաստատի վերջերս COVID-19-ից ապաքինված լինելը։
Նշենք` հանդիպման ամենաթանկարժեք տոմսը կարժենա 350 եվրո, իսկ ամենամատչելին` 60 եվրո։
Հանդիպումը կկայանա «Սան-Սիրո» մարզադաշտում սեպտեմբերի 15-ին։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։