«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնայից» վերադառնալու մասին։
«Անտուանի տրանսֆերը 3 կողմից էր կախված։ Մեզ բախտ վիճակվեց Գրիզմանին ստանալ հաջորդ երկու տարիների համար։ Հույսեր չէինք կապում այս տրանսֆերի հետ ու չգիտեինք՝ Սաուլը կգնա մեզ մոտից, թե ոչ։ Դեռ չի հաջողվել խոսել իրար հետ, որովհետև հիմա Գրիզմանը Ֆրանսիայում է։
Անտուանը գնաց «Բարսելոնա», բայց անմիջապես ցույց տվեց, որ անչափ ուզում է վերադառնալ։ Երկրպագուներ կլինեն, որոնց դուր չի գա նրա վերադարձը, բայց կլինեն նաև նրանք, որոնց այս տրանսֆերը կուրախացնի։ Կարևոր է միայն ելույթների մակարդակն ու թիմի արդյունքը։ Գրիզմանը տեղափոխվեց մեզ համար զարմանալի պայմաններով։ Դա միայն ցույց է տալիս, թե նա որքան էր ուզում այստեղ խաղալ»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում AS-ը։