Ինչպես հայտնի է, ՄՕԿ-ը 2018 թ-ի նոյեմբերի 30-ին «սառեցրել» էր Տոկիոյի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցաշար անցկացնելու ծրագիրը: 2019 թ-ի մայիսին ՄՕԿ-ը որոշեց բռնցքամարտի մրցումները պահել խաղերում, սակայն AIBA-ին զրկեց ճանաչման կարգավիճակից, քանի որ կազմակերպությունը չկարողացավ բավարարել ՄՕԿ-ի ֆինանսական, կառավարման, մրցավարության և էթիկայի պահանջները, հայտնում է ՀԱՕԿ-ը:
AIBA-ի նոր նախագահ, ռուսաստանցի Ումար Կրեմլյովն ասել է, որ իրենք կապի մեջ են միջազգային օլիմպիական կոմիտեի հետ և որևէ խոչընդոտ չեն տեսնում մինչև 2024 թ-ի օլիմպիական կարգավիճակը վերադարձնելու համար: Ֆեդերացիան իրականացրել է բոլոր անհրաժեշտ բարեփոխումները՝ հաշվի առնելով անկախ փորձագետների կարծիքները:
AIBA-ն վստահ է, որ կարող է լիովին բավարարել ՄՕԿ-ի պահանջները: Նշանակվել է անկախ աուդիտոր և առևտրային գործընկերության միջոցով մարել է պարտքը՝ ապահովելով կազմակերպության ֆինանսական կայունությունը: Այդ ամենը թույլ կտա միջոցները կենտրոնացնել ազգային ֆեդերացիաների զարգացման վրա:
Միջազագային ֆեդերացիան հույս ունի, որ իր կարգավիճակը կվերականգվի մինչև 2024 թ-ին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերը: