«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» շարունակում են քննարկել կատալոնացիների հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցը:
«Ատլետները» մերժել են Ժոաու Ֆելիշի հետ Գրիզմանի տրանսֆերի փոխանակման առաջարկը: Այժմ կողմերը քննարկում են Գրիզմանի՝ «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլի հետ հավանական փոխանակման տարբերակը, հայտնում է As-ը:
Ընդ որում, «Ատլետիկոն» պատրաստ է իսպանացուն գործուղել միայն վարձավճարով: «Բարսելոնան» կարող է վաճառել Գրիզմանի տրանսֆերը «Ատլետիկոյին» կամ տալ նրան վարձավճարով, վստահեցնում է L’Équipe-ը:
Գրիզմանի ամբողջական տրանսֆերը գնահատվում է 50 մլն եվրո: Այս տարբերակով ֆրանսիացին կկնքի 3 տարվա պայմանագիր: Եթե դա վարձակալություն լինի, ապա պայմանագրով նախատեսված կլինի նաև գնման իրավունք: