Դորտմունդի «Բորուսիան» կարող է ձեռք բերել «Չելսիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոիի տրանսֆերը:
Դորտմունդյան ակումբը պլանավորում է վարձակալել տրանսֆերը, սակայն պաշտոնական առաջարկով առայժ չի դիմել: Սակայն հաղորդվում է, որ եթե գերմանական ակումբն առաջարկով դիմի «Չելսիին», 20-ամյա ֆուտբոլիստի ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի անձամբ Թոմաս Տուխելը:
Հադսոն-Օդոին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթային խաղին մասնակցեց 82 րոպե, իսկ ԱՊԼ-ի առաջին 3 տուրում եղել է իր թիմի պահեստայինների թվում:
Նախկինում հաղորդվում էր, լոնդոնյան ակումբն առաջարկում էր անգլիացուն ներառել Էրլինգ Հոլանդի հնարավոր տրանսֆերում: