«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոյին խոսել է իր բարեկեցության մասին՝ վերականգնվելով կորոնավիրուսի վարակից:
«Ես ինձ շատ լավ եմ զգում: Ես վիրուս ունեի, բայց այժմ այն անհետացել է: Ես լիովին լավ եմ, առողջ և զգում եմ, որ վերադառնում եմ իմ նորմալ վիճակին, ուստի ամեն ինչ լավ է:
Կարծում եմ, որ հիվանդությունը սկսվել է երեք շաբաթ առաջ: Ես զգացի մի փոքր ջերմություն և մտածեցի, որ դա մի փոքր անսովոր է: Հաջորդ օրը նորից ամեն ինչ լավ էր: Ես կարծում էի, որ դա պարզապես ջերմաստիճանի փոքր տատանում է, բայց ակնհայտ է, որ դա այդպես չէր:
Այնուամենայնիվ, ես ինքս ինձ համոզեցի, որ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ախտանշանները սարսափելի չեն, և այժմ ամեն ինչ արդեն լավ է»,- մեջբերում է Հադսոն-Օդոյիին լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը: