«Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդոին դժգոհ է թիմում իր կարգավիճակից։ Այս մասին գրում է Sky Sports-ը։
Աղբյուրը գրում է, որ ֆուտբոլիստին չի գոհացնում այն խաղաժամանակը, որը նա ստանում է «Չելսիում»։ Այդ պատճառով 19-ամյա անգլիացին դիտարկում է այս ամռանը այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո Հադսոն-Օդոին դաշտում անցկացրել է մեկ ժամից քիչ։
Ամեն դեպքում հաղորդվում է, որ Հադսոն-Օդոին լավ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի և նրա օգնական Ջոդի Մորիսի հետ։