«Այնտրախտի» կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը մոտ է «Լացիո» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, հռոմեական ակումբը պատրաստ է վարձակալության հանձնել 28-ամյա սերբին: Հաղորդվում է, որ «Լացիոն» ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը մինչև 2025 թվականը ՝ 2 միլիոն եվրո աշխատավարձով:
Անցած մրցաշրջանում Կոստիչը Բունդեսլիգայում անցկացրել է 30 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ: