Sky Sport Italia-ն հայտնում է, որ Բելգիայի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Աքսել Վիտցելը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»:
Հաղորդվում է, որ Վիտցելի գործակալը իր հաճախորդի ծառայություններն առաջարկել է թուրինյան ակումբին: Բելգիացին կմիանա «Յուվեին» այն դեպքում, եթե թիմից առաջիկա օրերին հեռանա Ուեսթոն Մքկենին: Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ չէ ամերիկացու գործողություններից:
Վիտցելի՝ «Բորուսիայի» հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ-ի հունիսի 30-ը: «Բորուսիայի» կազմում անցկացրած 108 խաղում նա դարձել է 11 գոլի հեղինակ: