«Էվերթոնի» հարձակվող Ռիչարլիսոնը կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում: Այս մասին հայտնում է bfmtv.com-ը:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն հայտ է ներկայացրել 24-ամյա բրազիլացու տրանսֆերի համար:
Փարիզցիները կփորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին, եթե հարձակվող Կիլիան Մբապեն լքի թիմը մինչև ամառվա ավարտը: