«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ասել է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Ա Սերիայի նոր մրցաշրջանի առնվազն երկու տուր: Շվեդ հարձակվողը շարունակում է ապաքինվել մայիսին ստացած ծնկի վնասվածքից: Վնասվածքից հետո «Միլանի» 39-ամյա առաջատարը վիրահատության է ենթարկվել:
«Ֆիզիկապես, Իբրահիմովիչն արդեն իրեն ավելի լավ է զգում, բայց նա դեռ չի աշխատում ամբողջ թիմի հետ: Հաջորդ շաբաթը կարևոր կլինի նրա համար, նա նորմալ ռիթմով կաշխատի գնդակով, որը նրան ակնհայտորեն պակասում էր:
Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա մենք անհամբերությամբ սպասում ենք նրա վերադարձին սեպտեմբերյան միջազգային հանդիպումներից հետո:
Նրա դերը թիմում մնում է էական: Նա խարիզմատիկ առաջնորդ է: Հոգեբանության տեսանկյունից նրա մոտ ամեն ինչ կարգին է, նա գիտի, որ կարող է որոշիչ դեր խաղալ»,- մեջբերում է Պիոլիին «Միլանի» մամուլի ծառայությունը: