Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը: Այդ մասին հայտնում է Mundodeportivo-ն։
Կատալոնացիների հարձակվող Լուիս Սուարեսը երկար ժամանակ կբացակայի վնասվածքի պատճառով և կվերադառնա մարզուների միայն մի քանի ամիս անց: Այդ պատճառով էլ ակումբը փոխարինող է փնտրում նրան:
Օբամեյանգն արդեն տվել է իր համաձայնությունը կատալոնացիների ճամբար տեղափոխվելու կապակցությամբ, ինչը կարող է որոշիչ գործոն լինել նրա տեղափոխման հարցում: