«Մանչեսթեր Սիթին» չի դիտարկում հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացին ներառված չէ «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծրագրերում:
«Սիթիի» առաջնահերթ խնդիրը «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերն է: Բացի այդ, ակումբը վերջերս «Ասթոն Վիլայից» 117 միլիոն եվրոյով ձեռք է բերել կիսապաշտպան Ջեք Գրիլիշին: Այս ամենից ելնելով ՝ «Մանչեսթեր Սիթին» պարզապես ֆինանսական միջոցներ չունի Մեսսիի աշխատավարձի համար:
Օգոստոսի 5-ին Լիոնելը հեռացավ Բարսելոնայից: Ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնացիների հետ ավարտվել էր հունիսի 31-ին, և ակումբը գումար չուներ այն երկարաձգելու համար: Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում։