Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունա Սուլշերը թիմում առկա խնդիրները փորձում է լուծել հոգեբանների օգնությամբ, հաղորդում է The Sun-ը:
Նորվեգացի մասնագետին անհանգստացնում է այն հանգամանքը, որ թիմը բարձրակարգ ակումբների հետ պայքարում շատ լավ է հանդես գալիս և անընդհատ պարտվում է մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում գտնվող ակումբներին:
Սուլշերը գտնում է, որ դրա պատճառը թիմում ստեղծված հոգեբանական վիճակն է և ցանկանում է մասնագետների օգնությամբ շտկել իրավիճակը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: