Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկավարությունը դիտարկում է ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նա պայմանագիրը կստորագրի մինչև 2023 թվականի ամառ:
Նախորդ մրցաշրջանում 34-ամյա Սուարեսը «Աթլետիկոյի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում ՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառ: