Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով մեկներկեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։
63 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթեց Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ռայան Ալստոնին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը կլինի ադրբեջանի ներկայացուցիչը: