Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ»-«Ֆեհերվար» խաղից հետո տեղի ունեցավ հյուր թիմի գլխավոր մարզիչ մամուլի ասուլիսը:
«Շնորհավորում եմ Արարատին հաղթանակի կապակցությամբ: Տեղի ունեցավ այն, ինչից մենք զգուշանում էինք: Ես նշել էի, որ 100 տոկոսով պետք է նվիրվենք խաղին, բայց չստացվեց: Շնորհավորում եմ Արարատին և հետագայում հաջողություն մաղթում:
Մենք պլանավորել էինք ավելի շատ տիրել գնդակին, բայց դանդաղեցինք գնդակով խաղի ժամանակ, իսկ մրցակիցը շատ լավ հակագրոհում էր: Իմ զգացողությունն այնպիսին է, որ Արարատի ֆուտբոլիստների մոտ հաղթելու ցանկությունն ավելի շատ էր, քան մեր թիմի ֆուտբոլիստների մոտ:
Մենք չենք թերագնահատել մրցակցին: Արդեն մեկ խաղ խաղացել էինք, ու գիտեինք, թե ում հետ ենք խաղալու: Կարող եմ ասել որ Արարատը մեզ համար անհարմար մրցակից է, ու ունեցանք նույն խնդիրներն ինչ ունեինք առաջին խաղում:
Անսովոր էր այն հավատը, որն ուներ մրցակիցը խաղի ժամանակ: Մեզ համար անակնկալ չէր: Հենց այսպիսի խաղ էլ սպասում էինք մրցակցից»,-նշեց հունգարական թիմի մարզիչ Իմրե Շաբիչը: