«Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիոն մեկնել է Հռոմ բուժզննում անցնելու համար՝ «Ռոմային» միանալուց առաջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Բուժզննումը հաջող ավարտելուց հետո նա եռամյա պայմանագիր կստորագրի իտալական ակումբի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Վուլվերհեմփթոնը» ընդունել է հռոմեացիների առաջարկը 33-ամյա պորտուգալացու վերաբերյալ․ իտալական ակումբը 10 միլիոն եվրո կվճարի տրանսֆերի համար: Պատրիսիոյի աշխատավարձը «Ռոմայում» կկազմի տարեկան 2,7 միլիոն եվրո:
2020/2021 մրցաշրջանում Պատրիսիուն Պրեմիեր լիգայում 37 հանդիպում է անցկացրել։