Լրագրող Նիկոլո Սկիրան հայտնում է, որ Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը ցանկանում է լքել Լոնդոնն ու տեղափոխվել «Ինտեր»:
26-ամյա իսպանացին համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը: Այժմ բանակցում են ակումբները: «Ինտերը» ցանկանում է վարձակալել պաշտպանին՝ հետագայում տրանսֆերը գնելու իրավունքով:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 25 խաղում Բելյերինը դարձել է 1 գոլի հեղինակ: