«Ռոման» միացել է «Սամպդորիայի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Դամսգորի տրանսֆերային մրցավազքին։
Ըստ Tuttosport-ի, «Ռեալը» ևս նախապատրաստում է 21-ամյա դանիացու համար տրանսֆերային առաջարկ, ով իր ազգային թիմի հետ միասին կարողացավ դուրս գալ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ, որտեղ նույնիսկ կարողացավ գոլ խփել Անգլիայի դարպասը:
Նշվում է, որ «Ռոման» և «Ռելաը» բավականաչափ մրցակիցներ կունենան, քանի որ Դամսգորին հավակնում են նաև «Բարսելոնան», «Լիվերպուլը», «Միլանը», «Յուվենտուսը», «Ինտերը» :
Միևնույն ժամանակ, «Սամպդորիայի» ղեկավարությունը կփորձի Միկելին պահել ևս մեկ մրցաշրջան, քանի որ խաղացողի պայմանագրի ժամկետը լրանում է միայն 2024 թվականին: