Football Italia-ն հայտնում է, որ «Տոտենհեմը» միացել է «Սամպդորիայի» և Դանիայի հավաքականի կիսապաշտպան Միկել Դամսգորի տրանսֆերային մրցավազքին։
Ըստ աղբյուրի, այս պահին ֆուտբոլիստի նկատմամբ ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերում են հենց անգլիական ակումբն ու իտալական «Ռոման»։ Վերջինս համարվում է ֆուտբոլիստին ձեռք բերելու հարցում ֆավորիտը, բայց ներկա պահին դեռևս կոնկրետ առաջարկ չի եղել Մոուրինյուի թիմի կողմից։
«Ես չգիտեմ, թե որքան է կազմում այժմ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, քանի որ մտադիր չենք բաժանվել նրանից: Մենք կօգնենք նրան զարգանալ, քանի որ, ի վերջո, ես ուզում եմ մեծ գումար ստանալ նրա վաճառքից: Որքան ես հասկանում եմ, նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30-ից 50 միլիոն եվրո»,- ավելի վաղ ասել էր «Սամպդորիայի» նախագահ Ֆեռերոն:
Ավելի վաղ Tuttosport-ը գրել էր, «Ռեալը» ևս նախապատրաստում է 21-ամյա դանիացու համար տրանսֆերային առաջարկ, ով իր ազգային թիմի հետ միասին կարողացավ դուրս գալ Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ, որտեղ նույնիսկ կարողացավ գոլ խփել Անգլիայի հավաքականի դարպասը:
Դամսգորը դանիացի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակն է դարձել Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:
Նշենք, որ օգոստոսի 22-ին «Ռոման» Ա Սերիայի 2021/22 մրցաշրջանի մեկնարկային տուրում սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ֆիորենտինայի» հետ։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 1,70 գործակցով, ոչ ոքին՝ 3,95, իսկ «Ֆիորենտինայի» հաղթանակը՝ 4,50