Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը Ուիմբլդոնի եզրափակչում հաղթել է իտալացի Մաթեո Բերետինիին 6:7 (4:6), 6:4, 6:4, 6:3 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ Ջոկովիչը կարիերայում 6-րդ անգամ դարձել է Ուիմբլդոնի չեմպիոն։
Անհաջող առաջին սեթից հետո Ջոկովիչը երեք անընդմեջ պարտիայում հաղթանակ է տարել ու Grand Slam-ի այս տարվա արդեն երրորդ տիտղոսը նվաճել։
Հանդիպումը 3 ժամ 27 րոպե է տևել։ Ամբողջ խաղի ընթացքում Ջոկովիչը 6 էյս է կատարել, թույլ է տվել 4 կրկնակի սխալ և 15 հնարավոր բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 6-ը։ Իտալացու ակտիվում 16 էյս կա, 3 կրկնակի սխալ և 7 բրեյք-փոինթ։
Ուիմբլդոնում տարած հաղթանակների քանակով ռեկորդը պատկանում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ Նա 8 չեմպիոնություն ունի իր ակտիվում։
Բերետինիի համար սա Grand Slam-ի մրցաշարերի առաջին եզրափակիչն էր։