Դորտմունդում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Հայ ըմբիշը 32 վայրկյանում հաղթել է սփոփիչ գոտեմարտում: Բրոնզե մեդալի համար նա կպայքարի Լիտվայի ներկայացուցչի հետ:
Շանթ Խաչատրյանը, մեկնարկային երկու գեղեցիկ հաղթանակ տանելուց հետո, քառորդ եզրափակչում ցավալի պարտություն էր կրել Թուրքիայի ներկայացուցչից՝ 5-5 ավարտելով գոտեմարտը։
Խաչատրյանը որակավորման փուլում նախ 8-0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցչին, ապա 10-4 հաշվով պարտության էր մատնել Ռուսաստանցի ուժեղագույն ըմբիշ Մուսլիմ Իմադաևին։