«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել Բրունո Ֆերնանդեշին: Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հաղորդվում է, որ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերից հետո «կարմիր սատանաների» համար առաջնահերթություն է պորտուգալացու հետ նոր պայմանագիր կնքելը: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2025 թվականին, բայց մանչեսթերյան ակումբը մտադիր է այժմ նոր գործարք կնքել ֆուտբոլիստի հետ:
Կողմերն արդեն սկսել են քննարկել պայմանագիրը, և բանակցությունները պետք է պաշտոնապես ավարտվեն այս ամիս: