Թագավորական հարկային ծառայությունը պահանջել է «Ռեալի» ղեկավարությունից թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի աշխատավարձից 1,4 մլն եվրո պահում անել։ Այս մասին հաղորդում է El Mundo-ն։
Նշվում է, որ այդ գումարով կվճարվեն Անչելոտիի այն հարկային պարտավորությունները, որոնք նա կուտակել է 2013-2015 թվականներին, երբ մարզում էր «Ռեալը»։
Հաղորդվում էր, որ դատախազությունը Անչելոտիին կասկածում է հարկային հանցանք գործելու մեջ։ Առաջադրված 45% հարկի փոխարեն՝ մարզիչը վճարել էր 10%: