Երեք ակումբներ պայքարում են պաշտպան Սերխիո Ռամոսի տրանսֆերի համար, ով երեկ հեռացավ Մադրիդի «Ռեալից»: Ըստ AS-ի, 35-ամյա իսպանացուն ցանկանում են ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ՊՍԺ-ն:
Նշվում է, որ Ռամոսի համար մրցավազքում ֆավորիտը «քաղաքաբնակներն» են: Ռամոսը պայմանագրի ավարտից հետո հեռանում է «Ռեալից»: Ակումբում նա խաղում է 2005 թվականից:
Իսպանացին Արքայական ակումբի հետ միասին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բազմիցս նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և չորս անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունը: