Նիդերլանդների հավաքականի ավագ Ջորջինյո Վեյնալդումը հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստները ծնկի չեն իջնի Եվրո-2020-ի խաղերից առաջ։
«Մենք որոշել ենք դա չանել։ Նախևառաջ այն պատճառով, որ հավաքականի նախորդ խաղերին էլ չենք արել, բայց նաև այն պատճառով, որ մենք արդեն իսկ շատ բան ենք անում ռասիզմի դեմ պայքարում։
Հավաքականի շատ ֆուտբոլիստները դեռևս դա չեն արել։ ԱՊԼ-ում հանդես եկող խաղացողները ծնկի իջել են, մնացածը՝ ոչ։ Մենք չենք ասում, որ բավականաչափ բան ենք արել, քանի որ գործողությունները բավական չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ ռասիզմը չի անհետացել, բայց մենք ծնկի չենք իջնի»,- ասել է ՊՍԺ-ի նորեկը։