Նիդերլանդների հավաքականի և «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Վիրջիլ վան Դեյկն արձագանքել է Mirror-ում հրապարակված տեղեկությանը:
Պարբերականը պնդում է, որ նա և ֆուտբոլիստների մի խումբ դեմ են արտահայտվել Լուի վան Գալի՝ ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուն.
«Դա միանգամայն սուտ պատմություն է: Լրագրողի համար չկա ավելի կարևոր բան, քան ճիշտը ասելը, և ոչ թե հորինելը: Դուք պետք է ամաչեք, պարոն Մալոկ (խմբ. — հոդվածի հեղինակը)»,- գրել է վան Դեյկը Թվիթերում:
Հիշեցնենք՝ Նիդերլանդների հավաքականը Եվրո-2020-ում դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլից՝ անակնկալ պարտություն կրելով Չեխիայի ընտրանուց: Դրանից հետո գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրը հեռացվեց:
Հաղորդվում էր, որ Լուի վան Գալը մոտ է երրորդ անգամ հավաքական վերադառնալուն: