«Զենիթի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն Եվրո-2020-ին ընդառաջ կիսվել է Ռուսաստանի հավաքականի վերաբերյալ իր կարծիքով :
«Ռուսաստանն ունի լավ թիմ, որտեղ խաղում է իմ ընկեր Ձյուբան: Նա լավագույն ավագն է»,-Match TV-ի եթերում ասել է իտալացին:
Հիշեցնենք, որ ընտրական փուլում խփած գոլերով Ձյուբան զիջում է միայն Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնին:
























































