Նորբերտո Բրիասկո Բալեկյանը շատ մոտ է «Բոկա Խունիորսի» ֆուտբոլիստ դառնալուն: Ֆուտբոլիստից հարցազրույց է վերցրել TyC Sports-ը:
«Երազանք է խաղալ «Բոկայում», իմ և իմ ամբողջ ընտանիքի համար: Հուսով եմ, որ դա հնարավոր կլինի անել», — TyC Sports-ին ասել է հայ հարձակվողը:
«Ես իրականում չեմ հասկանում, թե ինչպես են ընթանում բանակցությունները, ես փորձում եմ հանգստություն պահպանել և մարզվել: Մինչ տրանսֆերը ես «Բոկայի» խաղացող չեմ: Ես դեռ խաղում եմ «Ուրականում», այնպես որ պետք է սպասել»:
«Սա առանցքային պահ է ինձ համար և ակումբի համար, երբ ակումբը կարող է ստանալ անհրաժեշտ եկամուտ: Ես պետք է կատարեմ այս ցատկը իմ տարիքի պատճառով, և «Բոկայում» դա անելը շատ կարևոր է իմ կարիերայի համար: Հուսանք, որ այս օրերի ընթացքում ակումբը կկարողանա ավարտել գործարքը՝ ի շահ բոլորի»,- ավելացրել է Բալեկյանը:
Ավելի վաղ մեկ այլ աղբյուր՝ Clarin-ը, հատնել էր, որ տրանսֆերային գործարքը կավարտվի մոտակա օրերի ընթացքում, և այն կկազմի մոտ 2 միլիոն դոլար։ Ըստ աղբյուրի՝ Ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների 50 տոկոսը կշարունակի պատկանել «Ուրականին»։