Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 30-րդ տուրում «Սևանը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Արարատ-Արմենիա-2»-ին:
«Սևանը» Առաջին խմբի առաջնության ավարտից մեկ տուր առաջ շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Անընդմեջ հաղթանակների թիվը թիմի համար հասավ 13-ի։
Առաջնության վերջին խաղում «Սևանը» մրցակցի հարկի տակ մրցելու է «Փյունիկ»-2-ի հետ: