Եթե Անդրեա Պիրլոն ստիպված լինի լքել «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնը, ապա նա կարող է մեկ այլ թիմ գլխավորել Ա Սերիայում, գրում է լրագրող Նիկոլո Շիրան: «Սասուոլոյի» գլխավոր տնօրեն Ջիովանի Կարնեվալին, ով փոխարինող է փնտրում «Շախտյոր» տեղափոխված Ռոբերտո դե Ձերբիին, հետաքրքրված է Պիրլոյի ծառայություններով, գրում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ում:
Թուրինի «Յուվենտուսը» քննարկում է Մասիմիլիանո Ալեգրին գլխավոր մարզչի պաշտոնում վերադարձնելու տարբերակը: Թիմը պատրաստ է դիտարկել այս սցենարը այն դեպքում, եթե Անդրե Պիրլոն հեռացվի գլխավոր մարզչի պաշտոնից:
Հաղորդվում է, որ Ալեգրիի ծառայություններով հետաքրքրված է անձամբ «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին: Միևնույն ժամանակ, իտալացի մասնագետի համար առաջնահերթությունը Մադրիդում աշխատելն է. նա կարող է փոխարինել Զինեդին Զիդանին «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում: