Լա լիգայի 38-րդ տուրում երկրի չեմպիոն հռչակվելուց հետո «Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է խաղը։
«Նախորդ ամառ բարդ իրավիճակ էր։ Ինձ նվաստացրին։ «Ատլետիկոն» իր դռները բացեց ինձ համար, որպեսզի ես ինձ որպես խաղացող շարունակեմ ցույց տալ։ Այս տարին ինձ համար ամենաբարդն էր»,-Սուարեսի խոսքերն է փոխանցում AS-ը։
«Վալյադոլիդի» հետ խաղում նա խփեց թիմի երկրորդ գոլն ու հաղթանակ պարգևեց մադրիդցիներին։