«Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ազգային թիմի հետ չի մեկնի Ավստրիայի հավաքին:
«Կիսապաշտպան Արսեն Զախարյանը կոկորդի ցավի պատճառով չի մեկնի ազգային թիմի հետ: Կոկորդի մանրեների անալիզ հանձնելուց հետո հաստատվել է, որ հայազգի ֆուտբոլիստի մոտ խնդիր կա: Այս կապակցությամբ նա կմնա Մոսկվայում՝ բժիշկների հսկղության տակ ու թերապիայի կուրս կանցնի: Եթե առաջիկա օրերին նրա վիճակը լավանա, նա կմիանա թիմին Ավստրիայում կայանալիք ուսումնամարզական հավաքին», — ասված է Ռուսաստանի հավաքականի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավստրիայում ՝ նախապատրաստվելով Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
























































