Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում Արամ Ոսկանյանի գլխավորած «Ատիրաուն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Օրդաբասիի» հետ:
Հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:
«Ատիրաուի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեցին հայ ֆուտբոլիստներ՝ դարպասապահ Արամ Հայրապետյանն ու կիսապաշտպան Արտակ Դաշյանը:
Այս խաղից հետո «Ատիրաուն» 11 միավորով 6-րդն է:























































