Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 28-րդ տուրում ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Բանակայինների կազմում աչքի ընկավ Գրենիկ Պետրոսյանը:
Այս հաղթանակից հետո 2-րդ տեղում ընթացող ԲԿՄԱ-ն միավորների քանակը հասցրեց 58-ի և արդեն մեկ միավոր է զիջում առաջատար «Սևանին»: 3-րդ տեղում ընթացող «Վեստ Արմեիան» ունի 50 միավոր: